Ֆրանսիայի նախագահն անձամբ կպարգևատրի Ամստերդամ-Փարիզ գնացքն ահաբեկչությունից փրկած զբոսաշրջիկներին
Բրիտանացի Քրիս Նորմանը, ամերիկացիներ Սփենսեր Սթոունը, Էնթոնի Սեդլերը և Ալեք Սքարլատոսը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից այսօր կպարգևատրվեն Ֆրանսիայի պետական Պատվո լեգեոնի շքանշանով:
Հիշեցնենք, որ վերջիններիս հաջողվել էր վնասազերծել Ամստերդամից Փարիզ ուղևորվող գնացքի մեջ գտնվող մարոկկացի 26-ամյա ահաբեկիչ տղամարդուն, ով գնացքում հրազենից կրակ էր բացել, իսկ մի քանի րոպե անց նրան կարողացել էին վնասազերծել 4 զբոսաշրջիկները: Այդ կապակցությամբ իր երախտագիտությունն էր հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: