3048 դիտում
16:42 09-03-2015
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանին տեղափոխել են դատարպարտյալների հիվանդանոց. Նրա առողջական վիճակը լավ չէ
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, սցենարիստ Հակոբ Հակոբյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Կարեն Սարդարյանը: «Վիճակը լավ չէ: Նրան հիվանդանոցային պայմաններում բուժում է անհրաժեշտ: Աստված մի արասցե՝ պետք է անդառնալի կորուստ գրանցվի նոր գիտակցեն»,- ավելացրեց փաստաբանը: Մինչեւ այդ ասել էր, որ օրվա ընթացքում Հակոբյանի համար մինչեւ 6 անգամ բժիշկ են կանչում: Նա նշել էր, որ արտասահմանից հրավիրված բժիշկները զննել են Հակոբ Հակոբյանին եւ ասել, որ գլխուղեղի եւ սրտի հետ կապված լուրջ խնդիր ունի եւ մեկուսարանային պայմաններում հնարավոր չէ նրա բուժումը իրականացնել: «Նրա ճնշումը 80-120 է, բայց մինչեւ 250 բարձրանում է»,- ավելացրել էր փաստաբանը և նշել, որ դիմել են ՀՀ Արդարադատության նախարարին: Ավելին, մինչեւ հիմա նրան թույլ չեն տվել տեսակցել հարազատներին:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Հ. Հակոբյանի` Ճոյտի՝ ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր եւ անգամ գիտակցությունն էր կորցրել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա որդին` Արմեն Հակոբյանը: Դրանից առաջ էլ տեղեկացրել էինք, որ նախկին պատգամավորը շատ նյարդայնացած վիճակում է գտնվում և իրեն առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ չի ընդունում: Ավելին` համոզված է, որ իրեն անհիմն են կալանավորել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա փաստաբան Կարեն Սարդարյանը: Փաստաբանը նաեւ ավելացրել էր, որ պատրաստվում են փետրվարի 9-ին մինչեւ օրվա վերջ կալանքի որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում: Փետրվարի 4-ին էլ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է բերվել ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ գործարար Հակոբ Հակոբյանը: Հ. Հակոբյանը ձեռնաշղթայված է եղել: Նրան ուղեկցել էին օպերատիվ հետախուզության վարչության մի քանի դիմակավորված աշխատակիցներ: Դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ անցկացվող դռփնակ դատական նիստում քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կիրառի երկամսյա կալանք, ինչն էլ բավարարվել էր եւ Հակոբ Հակոբյանը տեղափոխվել էր Նուբարաշենի բանտ: Հիշեցնենք, որ գործարարը մեղադրվում է պետությանը խոշոր վնաս պատճառելով՝ ապօրինի ձեռնարկատիրության և պարտադիր վճարումներից խուսափելու մեջ: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնել էին, որ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1177 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1003 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը