211652_close_icon
views-count41702 դիտում article-date 09:14 14-06-2018

Բաց նամակ Աննա Հակոբյանին.Նա 71 տարեկան Է: Оր օրի վատանում է նրա առողջական վիճակը: Ամեն օրը կարող է լինել վերջինը նրա համար

Դիմում եմ Ձեզ, առաջին հերթին, որպես կնոջ, որը ևս ենթարկվել է դաժան փորձության` լինելով քաղբանտարկյալի կին: Դիմում եմ Ձեզ, որպես լրագրողի, որն իրազեկ է եղել և անդրադարձել է իր թերթում ընդդիմադիր քաղաքական գործիչների հետապնդումներին, որոնք ենթարկվել են հոգեկան և ֆիզիկական կտտանքների սերժական ռեժիմում: Ամուսինս` տղաներիս հայրը, մեր թոռնիկների պապիկը, Արկադի Վարդանյանը, հայրենասեր, հայտնի հրապարակախոս, բարերար, որը մեծ օգնություն է ցուցաբերել Հայաստանի և Արցախի ժողովրդին, հասարակական գործիչ է, որն իր կյանքն է դրել ռոբ-սերժական կլանի վերացմանը դեռ 2000 թվականից,և արդեն 5 տարի գտնվում է ճաղերի ետևում մտացածին մեղադրանքով, որտեղ չկա ոչ մի փաստ, ոչ մի վկա, որի մասին գրել է նաև մամուլը: Ես համոզված եմ, որ ժամանակի ընթացքում կվերանայվեն անմեղ քաղբանտարկյալների գործերը, բայց Արկադի Վարդանյանը չունի այդ ժամանակը: Նա 71 տարեկան Է: Оր օրի վատանում է նրա առողջական վիճակը: Ամեն օրը կարող է լինել վերջինը նրա համար: Ակնկալում եմ Ձեր գործնական միջամտությունը՝ օր առաջ անմեղ բանտարկյալին ազատելու գործում: Հարգանքներով Ելենա Վարդանյան

Նմանատիպ նյութեր