«Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպությունը կնության է տվել 200-ից ավելի առևանգված դպրոցական աղջիկների. տեսանյութ
«Բոկո Հարամ» ծայրահեղ իսլամիստական խմբավորման առաջնորդ Աբուբաքար Շեքաուն տեսաուղերձում հայտարարել է,որ խմբավորման կողմից առևանգված 200-ից ավելի աղջիկների ստիպել են իսլամ ընդունել և կնության են տվել:
Ինչպես հաղորդել է Al-Jazeera հեռուստաալիքը, Շեքաուն ասել է. «Մի՞թե չգիտեք, որ Շիբոքում առևանգված 200-ից ավելի դպրոցականներ իսլամ են ընդունել: Մենք նրանց կնության ենք տվել: Այժմ նրանք ապրում են իրենց ամուսինների տներում» և հավելել, որ «Բոկո Հարամ»-ը Նիգերիայի իշխանությունների հետ հաշտության ոչ մի պայմանագիր չի կնքել:
Ավելի վաղ Նիգերիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի ղեկավար Ալեքս Բադեխը հայտարարել էր, թե համնաձայնություն է ձեռք բերվել խմբավորման և իշխանությունների միջև առևանգված դպրոցական աղջիկներին վերադարձնելու շուրջ:
Ամիսներ առաջ Շեքաուն տեսաուղերձով հայտնել էր, որ պատրաստվում է բոլոր առևանգված և առևանգվող աղջիկներին վաճառել սև շուկայում: Տեսանյութը՝ 2014 թ-ի մայիսի: