2825 դիտում
16:54 27-02-2020
«Օտարերկրյա ներդրումների և արտահանման ծավալների առումով խորքային խնդիրներ կան». Ավագյան. armeniasputnik.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բիզնես խորհրդատու Ստեփան Ավագյանը [url=https://m.armeniasputnik.am/video/20200226/22191033/arterkryan-nerdrumneri-ev-artahanman-tsavalneri-arumov-xorqayin-xndirner-kan-avagyan.html?mobile_return=no&fbclid=IwAR05EvBBCWAI9Xj628x2_64X8qKWuO10TEEhUyLWEthpK1nr0UgwZCP4kMY]Sputnik Արմենիայի[/url] հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում իրականացվող ներդրումային քաղաքականությանը, դրա արդյունավետությանն ու ներդրումներին խանգարող երևույթներին։
Ստեփան Ավագյանը վստահեցնում է, որ ներդրումային միջավայրն ուղղակիորեն կապված է բոլոր ոլորտների հետ։
«Տնտեսության զարգացման երկու հիմնական ուղղություններն են արտերկրյա ներդրումները և արտահանման ծավալները։ Երկու ուղղությամբ էլ Հայաստանում ունենք խնդիրներ, որոնք բավականին խորքային են։ Երբ դիտարկում ենք 7,6 տոկոս տնտեսական աճը, այստեղ շատ կարևոր է դիտարկել բացվածքը, այսինքն` ինչն է ապահովել այս աճը։ Մյուս բաղադրիչը բյուջեի կատարողականն է, նրա ծախսային մասը»,– նշում է բիզնես խորհրդատուն։
Ավագյանի դիտարկմամբ` եթե պետբյուջե մուտքագրվում են զգալի գումարներ, բայց պետությունը չի իրականացնում ծախսային մասը կամ թերակատարում է, ապա այդ հանգամանքն ուղիղ բացասական ազդեցություն է ունենում հենց ներդրումային միջավայրի վրա, քանի որ պրոֆեսիոնալ ներդնողների մոտ առաջանում են բազմաթիվ հարցեր։
[b]Առողջություն, թե փող. Իրանի հետ փակ սահմանը ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա
[/b]
Ըստ բիզնես խորհրդատուի` պետությունը ծախսերի մասով թերակատարումը պատճառաբանում է կոռուպցիոն ռիսկերից խուսափելու պատրվակով, սակայն երբ այդպիսի հիմնավորում է ներկայացվում, ապա դա ներդնողների համար հենց ամենամեծ ռիսկն է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1306 դիտում
21:21 11-11-2022
«Հայաստանն արտահանման առումով ունի երկու գլխավոր խնդիր՝ մեծ ծավալների բացակայություն և որակ»․ ՀԱԳՄ նախագահ
Այս բաժնից
574 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
463 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
691 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am