Եվրահանձնաժողովի նախագահը համաեվրոպական բանակ ստեղծելու կոչ է արել
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը համաեվրապական միավորված բանակ ստեղծելու կոչով է հանդես եկել:
Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում Յունկերը հավաստիացրել է, որ միավորված բանակի ստեղծմամբ Եվրոպան կկարողանա համոզիչ կերպով արձագանքել աշխարհին ու ԵՄ անդամ պետություններին ուղղված սպառնալիքներին:
«Համաեվրոպական բանակը հնարավոր չէ միանգամից ստեղծել: Սակայն դրա ստեղծումը Ռուսաստանին հասկանալ կտա, որ մենք լրջորեն ենք վերաբերվում Եվրոպական միության արժեքների պահպանմանը: բացի այդ, այն ցույց կտա, որ Եվրամիության անդամ երկրների միջև երբեք պատերազմ չի լինի»,-ասել է նա: