Եվրամիությունը հունիսին կքննարկի համաեվրոպական միասնական բանակի ստեղծման հարցը
Եվրամիությունն առայժմ որևէ կոնկրետ նախագիծ չունի համաեվրապական միասնական բանակ ստեղծելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը:
Նա նշել է, որ հարցը քննարկման կդրվի այս տարվա հունիս ամսին կայանալիք ԵՄ գագաթաժողովում: Սխինասի խոսքով՝ ուսումնասիրություններ են կատարվել, որոնք ցույց են տալիս, որ պաշտպանության ոլորտում ԵՄ անդամ երկրների համագործակցության արդյունքում ԵՄ տնտեսությանը տարեկան 120 մլրդ եվրոյի եկամուտ կբերի: