«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը մայիսի 16-ին կմասնակցեն 111 թանգարաններ
Մայիսի 16-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն ամեն տարի անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա նախօրեին:
2015 թվականը հայ ժողովրդի համար խորհրդանշական է: Համայն հայությունն ամբողջ աշխարհում հիշատակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մայիսի 16-ին և 18-ին «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրի ներքո անցկացվող [url=http://mincult.am/datas/media/Night_of_Museums.pdf]միջոցառումները [/url]ևս կանդրադարնան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Այս տարի մասնակից թանգարանների թիվը 111-ն է: