Էդվարդ Նալբանդյանը կայցելի Սլովենիա
                        Մարտի 9-10-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ #Նալբանդյանը կայցելի Սլովենիայի Հանրապետություն։
ՀՀ ԱԳ նախարարության Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացանք, որ այցի ընթացքում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Սլովենիայի օրենսդիր եւ գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

