Դեկտեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բրյուսել։
Եվրոպական միության կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարար Է. Նալբանդյան-ը և Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինի-ն կազդարարեն Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բակակցությունների պաշտոնական մեկնարկը։
Նույն օրը կկայանա Էդվարդ Նալբանդյանի և Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը, որից հետո հանդես կգան մամլո համար հայտարարություններով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը: