ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Սլովակիա
                        Մայիսի 15-ին Բրատիսլավայում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրների և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Սլովակիա։
Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

