211652_close_icon
views-count59647 դիտում article-date 00:30 08-03-2015

Կրակոցներ Գյումրի քաղաքի «Պեգաս» խանութի մոտ. կան վիրավորներ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրազենային վնասվածքներով Գյումրի քաղաքի Տերյան փողոցի «Պեգաս» խանութի մոտից հիվանդանոց են տեղափոխվել Կնյազ Ղազարյանը, Սմբատ Ղազարյանը և 45-ամյա Համլետ Գևորգյանը: Այս պահին հիվանդանոցում և դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության ոստիկանության Կումայրիի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեյի Շիրակի մարզային քննչական վարչության և նույն վարչության Կումայրիի քննչական բաժնի քննիչները: Դեպքի հանգամանքները ոստիկանությունը, քննչական վարչությունը պարզում են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները ունեն տեղեկություններ, որ վիրավորների թիվը հնարավոր է լինի մի քանիսը, որոնց ինքնությունը ճշտվում է և վիրավորները հնարավոր է նաև վնասվածքներ ստացած լինեն սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից: Իսկ ԳԱԼԱ-ի մեր գործընկերները [url=http://galatv.am/hy/news/yumrium-krakocner-en-hnchel/]տեղեկացնում են[/url], որ քիչ առաջ կրակոցներ են հնչել Գյումրիում՝ Արցախ թաղամասում /Թուրքի թաղ/: Այս տեղեկությունը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը: Զոհերի կամ վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան: Մարզային ոստիկանության պետը խոստացավ մանրամասներ հաղորդել: Գյումրիում հնչած կրակոցների հետեւանքով վեց քաղաքացու տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն: Այս մասին ԳԱԼԱ-ին հայտնեցին բժշկական կենտրոնից: Բժշկական կենտրոն տեղափոխվածների վիճակը ծայրահեղ ծանր է: Վեցն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մանրամասները՝ քիչ ուշ:

Նմանատիպ նյութեր