211652_close_icon
views-count30254 դիտում article-date 16:28 05-06-2016

Էջմիածնի ոստիկանները հայտնաբերել են 23-ամյա անասնագողին, ով խոշոր եղջերավորներին գողանալուց առաջ տեղում մորթում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` բացահայտել են անասնագողության դեպքեր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 24-ին Արմավիրի մարզի Մարգարա գյուղի բնակիչ, 68-ամյա Սարգիս Սարգսյանը ոստիկանությանն հայտնել էր, որ նույն օրը ժամը 13:00-17:30-ն ընկած ժամանակահատվածում իր հողամասից մորթել և գողացել են իրեն պատկանող 1 գլուխ խոշոր եղջերավոր անասունին: Ս. Սարգսյանը հայտնել է, որ նյութական վնասը կազմել է 400 հազար ՀՀ դրամ: Վաղարշապատի ոստիկանները Արավիրի բաժնի իրենց գործընկերների հետ պարզել են, որ նշված անասնագողությունը կատարել է Երևան քաղաքի Մուշավան 7-րդ փողոցի բնակիչ, 23-ամյա Սամվել Ավդոյանը: Պարզվել է նաև, որ վերջինս մայիսի 30-ին ժամը 14:30-ի սահմաններում Ս. Ավդոյանը Ֆերիկ գյուղից գողացել է նույն գյուղի բնակիչ, 54-ամյա Թեմուր Մամոյանին պատկանող 2 գլուխ հորթ: Հորթերը Ս. Ավդոյանը տեղափոխել է Ford մակնիշի ավտոմեքենայով: Թ. Մամոյանին պառճառվել է 480 հազար ՀՀ դրամի վնաս: Ոստիկանները հայտնաբերել են նաև Ford մակնիշի 22 OU 732 համարանիշի ավտոմեքենան, որը տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [b] Կասկածյալ, 23-ամյա Սամվել Ավդոյան[/b] [img]/ups/images/0561003001465129939525658.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր