Եգիպտոսում սկսել են կախաղան բարձրացնել Մուրսիի կողմնակիցների
Եգիպտոսում սկսելեն իր կատար ածել երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների մահվան դատավճիռները, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եգիպտոսի ՆԳ նախարարության ներկայացուցչին:
Այսօր առավոտյան տեղի ժամանակով ժամը 7-ին առաջինը կախաղան է բարձրացվել Մուրսիի համախոհներից Մահմուդ Ռամադանը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այնմասին, որ Եգիպտոսի դատարանը մահապատժի վճիռ է կայացրել «Մուսուլման եղբայրներ»-ի 183 անդամների նկատմամբ: