1677 դիտում
10:48 07-03-2015
Արտադրություն հիմնելու ցանկություն ունեցող ներդրողների խիստ պակաս է զգացվում. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ կառավարությունը, ըստ ամենայնի, հրաժարվել է խոշոր ներդրումներ կատարող ընկերություններին սարքավորումներ ներկրելիս սահմանի վրա գանձվելիք Ավելացված արժեքի հարկի վճարման արտոնություններ տրամադրելու գործընթացից: Համենայն դեպս, այս տարի որևէ ընկերություն նման արտոնություն դեռ չի ստացել: Նախկինում գրեթե ամեն շաբաթ կառավարությունը 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով սարքավորումներ ներկրող մեկ-երկու ընկերությունների ազատում էր ԱԱՀ-ն անմիջապես սահմանին վճարելու պարտավորությունից և դրա համար տալիս էր մինչև 3 տարի ժամանակ:
Վերջին երկու տարիների ընթացքում կառավարությունը հարյուրավոր այդպիսի որոշումներ է կայացրել: Այսպիսի արտոնություն վերջին անգամ կառավարությունը տվել է անցած տարվա դեկտեմբերի 25-ին: Թերթի տեղեկություններով, այս տարվա ընթացքում այդպիսի արտոնություն ստանալու հայտեր դեռ չեն եղել, և դա խոսում է այն մասին, որ արտադրություն հիմնելու ցանկություն ունեցող ներդրողների խիստ պակաս է զգացվում: Բացի դրանից եթե հայտեր էլ լինեն, ապա կառավարությունը դժկամությամբ կգնա այդ քայլին, քանի որ սահմանի վրա ԱԱՀ-ն չգանձելը բերում է հարկային եկամուտների նվազեցմանը, իսկ հիմա բյուջեն առանց դրա էլ չի հավաքվում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2079 դիտում
19:12 20-11-2018
Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է գյուղտեխնիկայի արտադրություն հիմնելու ներդրումային ծրագիրը
Այս բաժնից
1852 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2248 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2038 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»