Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից
Մարտի 6-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գեղամա հանգստյան գոտու մոտակայքում Վազ 2121 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Վազ 2121» մակնիշի 34 FR 875 պ/հ (վարորդ` Ա. Ա., ծնվ. 1994 թ.) ավտոմեքենան:
***
Մարտի 6-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Զոհված Ազատամարտիկներ փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 29 LC 090 պ/հ (վարորդ` Փ. Հ.) ավտոմեքենան:
***