17914 դիտում
16:43 06-03-2015
Խոշոր ավտովթար Երևանում. Ford-երը բախվել են իրար. նրանցից մեկը գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հովնաթան-Բատիկյան փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև թիվ 16 փրկարարական ջոկատը՝ Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ նշված խաչմերուկում բախվել են 24-ամյա Էդգար Մկրտչյանի վարած Ford Explorer մակնիշի 13 ՕԼ 412 համարանիշի և 48-ամյա Սմբաթ Ավետիսյանի վարած Ford Transit մակնիշի 569 ՕV 61 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Ford Explorer-ը գլխիվայր շրջվել է:
Վթարի վայր են ժամանել նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Վթարի վայրի հարևանությամբ բնակվողները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ և դրա պատճառն այն է, որ ԽՍՀՄ տարիներից ճանապարհի երթևեկությունը կարգավորող նշանները «հօդս են ցնդել», իսկ պատկան մարմինները 2 տարուց ավելի է, ամեն նմանատիպ վթարից հետո խոստանում են, որ հարցը կլուծվի, սակայն «սայլը տեղից չի շարժվում» ու ստացվում է, որ «սելի փոխարեն սելվորն է ճռռում»:
Հուսով ենք, որ այս վթարից հետո պատկան մարմինների ներկայացուցիչները «կարթնանան ձմռան քնից» և գոնե մինչև «պառվի ուլերը» հարցը կլուծեն՝ ի օգուտ բնակիչների:
Վթարի մասին տեղեկացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, ում հանձնարարականով վթարի վայր ժամանեցին թաղապետարանի պաշտոնյաները, ովքեր խոստացան, որ խնդիրը կլուծվի ի օգուտ բնակչի: ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այդ հարցը ոչ թե թաղապետարանը պետք է լուծի այլ ճանապարհային ոստիկանության Գծանշում ՊՕԱԿ-ը, մինչդեռ շրջանի ղեկավարը ինքն է իր միջոցներով կարգավորելու խնդիրը:
Նախնական տվյալներով FORD EXPLORER մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 2.400.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 52.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2263 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)