Ալեքսանդր Մասլյակով ավագը հերքել է իր վրա հարձակվելու լուրը
Հայտնի հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակով ավագի վրա, ըստ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի, երեկ Մոսկվայում հարձակում է իրականացվել: Ըստ աղբյուրի, հաձակվողը նրանից «Կա-Վե-Էն»-ի խաղի տոմս է պահանջել և իրեն ոչ ադեկվատ է պահել:
Մինչդեռ Ալեքսանդր Մասլյակով ավագը հերքել է տեղեկատվությունը և ընդամենը տեղեկացրել է, որ իրենից ոչ հեռու ինչ-որ երիտասարդներ հարաբերություններ են պարզել և ծեծկռտուք սկսել, իսկ ինքը շտապել է մեքենա նստել և հեռանալ: