211652_close_icon
views-count1159 դիտում article-date 14:20 05-03-2015

Կամավոր հանձնել են հրացաններ և փամփուշտներ

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1956 թ. ծնված Մկրտիչ Հ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Ստեփանավանի բաժնում 1963 թ. ծնված Մանյակ Ս.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող հրացան և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 15 փամփուշտ: *** Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1993 թ. ծնված Հարություն Թ.-ն կամավոր հանձնել է «ԲՈՒՄ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի հարթափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1985 թ. ծնված Սամսոն Գ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 131 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր