Խոկման արարողություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Երեքշաբթի` մարտի 3-ին, ժամը 18:00-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կմեկնարկի հերթական Խոկման արարողությունը:
Խոկման արարողության ընթացքում, «Թեև մամոնան (դրամը) անազնիվ է, բայց անպիտան չէ» թեմայով քարոզ կխոսի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու լուսարարապետ Տեր Դավիթ Քահանա Շախկյանը:
Հավարտ քարոզխոսության` արարողության մասնակիցները «Հավատամք» երգչախմբի հոգևոր երգեցողության և մոմերի լույսի ներքո, Խոկման թեմայի շուրջ մտորելու առիթը կունենան: Արարողությունը կավարտվի ընդհանրական աղոթքով: