Ուկրաինայի արևելքում 2014թ-ի ապրիլից ի վեր հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 6 հազար մարդ: Այս մասին հայտնել է Ժնևում Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը:
Նա նաև ընդգծել է, որ մարդու իրավունքների շրջանում իրավիճակը կտրուկ վատացել է: