Գազայի հատվածում մարտերի ընթացքում զոհվել է ավելի քան 1,8 հազար մարդ․ ՄԱԿ
Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականցված ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 1,8 հազար պաղեստինցի։ Այս մասին պաղեստինյան իրադրությանը նվիրված ՄԱԿ֊ի ոչ պաշտոնական նիստի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։
«Սպանվել է ավելի քան 1800 պաղեստինցի, որոնց մեծ մասը քաղաքացիներ են՝ կանայք ու երեխաներ։ Իսրայելում զոհվել են 3 խաղաղ բնակիչներ ու 64 զինվորականներ»,֊ նշել է Բան Կի Մունը։