211652_close_icon
views-count24345 դիտում article-date 14:58 02-03-2015

Լարված և պայթյունավտանգ իրավիճակ՝ Հանրապետության հրապարակում. տաքսիստները փակել են ողջ երթևեկությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի են դուրս եկել տաքսիստները: Նրանք բողոքում են «Լիցենզավորման մասին» օրենքում կատարված փոփոխություններից եւ պահանջում, որ որեւէ մեկը ընդունի եւ լսի իրենց պահանջները: Հիշեցնենք, որ ըստ այդ փոփոխությունների՝ Երևան քաղաքում տաքսի ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք ամսական պետք է վճարեն 12 հազար ՀՀ դրամ տուրք: ՀՀ մյուս քաղաքներում, այդ թվում նաև Գյումրիում վարորդները պետք է վճարեն ամսական՝ բազային տուրքի ութապատիկի չափով (8000 դրամ): Վարորդները վստահ են, որ այդ գումարը իրենք չեն կարող վճարել: Հենց դա էլ զայրույթի տեղիք է տվել և վարորդներին ոտքի հանել: Հանրապետության հրապարակ ժամանեցին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի մեծ թվով ոստիկաններ, Երևանի փոխոստիկանապետ՝ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, Երևանի ՃՈ պետ՝ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Տեղի ունեցավ հրմշտոց ոստիկանների և տաքսիստների միջև: Ոստիկանները կարողացան տաքսիստներին համոզել և նրանք մասամբ բացեցին Հրապարակի երթևեկությունը: Տաքսիստների հետ բանակցելու եկավ նաև ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր