211652_close_icon

Մադագասկարում ջրհեղեղի հետեւանքով զոհեր կան

views-count1938 դիտում article-date 19:57 02-03-2015
Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվուում ջրհեղեղի զոհ է դարձել 14 մարդ: Պատճառը առատ տեղումներն են, որոնց հետեւանքով փլուզումներ են եղել: Երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, դպրոցներին, եկեղեցիներին եւ այլ հիմնարկներին հորդորել են ապաստան տալ առանց տանիքի մնացած բնակիչներին: Աղետի գոտուց մոտ 24 հազար մարդ է տարհանվել, 50 շենք փլվել է, որոշ թաղամասեր հոսանքազրկվել են:

Նմանատիպ նյութեր