Արգենտինայում ջրհեղեղի հետեւանքով 20 հազար մարդ է տարհանվել. տեսանյութ
Արգենտինական Բուենոս Այրեսում առատ տեղումներից առաջացած ջրհեղեղի հետեւանքով ավելի քան 20 հազար մարդ է տարհանվել: Տարերային աղետի զոհ է դարձել արդեն 3 մարդ: Մայրաքաղաքից 60 կմ հեռու՝ Լուհան քաղաքում գետի ջրի հունը բարձրացել է 5 մետր: Քաղաքի կենտրոնը ջրասույզ է, ջուրը լցվել է նաեւ Սուրբ Աստվածամոր եկեղեցին:
Կանխատեսվում է, որ առաջիկա երկու օրում տեղումները չեն դադարի: