Փիլիպիններում ջրհեղեղի հետեւանքով 53 մարդ է զոհվել
Ֆիլիպիններում «Ջանգմի» անունով արեւադարձային փոթորկի հետեւանքով առաջացած ջրհեղեղների եւ սողանքների զոհ է դարձել առնվազն 53 մարդ:
Աղետի գոտուց ավելի քան 80 հազար մարդ է տարհանվել: Իշխանությունները նախապես զգուշացրել են եղանակային անբարենպաստ պայմանների մասին, սակայն քաղաքացիների զգալի հատված հետամուտ չի եղել նախազգուշացմանը: