Մալիի Սավարակ նահանգում ջրհեղեղի հետեւանքով 6.805 մարդ է տարհանվել: Երկրի իշխանությունները տուժածների համար ժամանակավոր օգնության ճամբարներ են ստեղծում:
Ակնկալվում է, որ տարհանվածների թիվը կավելանա, քանի որ առաջիկայում եւս մեծաքանակ տեղումներ են սպասվում:
Նահանգի շատ քաղաքներում անվտանգության նկատառումներից ելնելով` դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Փրկարարները շարունակում են օգնել հեղեղումներից տուժած բնակիչներին: