Մոսկվայում Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր է ձերբակալվել
Մոսկվայում հարցաքննում են Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյին, ով Ռուսաստանի ոստիկանների կողմից բերման է ենթարկվել՝ ի հիշատակ սպանված ընդդիմադիր առաջնորդ Բորիս Նեմցովի կազմակերպված երթից առաջ:
Ռուսաստանի պետական հեռուստատեսությունը հաստատել է Գոնչարենկոյի ձերբակալման փաստը և հայտնել, որ նա հանձնվել է քննիչներին:
«Ես ո՛չ կոչեր էի հնչեցնում, ո՛չ որևէ պաստառ կամ դրոշ կրում: Նրանք պարզապես բերման ենթարկեցին ինձ իմ վերնաշապիկի վրայի Նեմցովի նկարի պատճառով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Գոնչարենկոն: