Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակը ԵԿՄ-ն նշելու է մեծ շուքով
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակին` մարտի 5-ին ԵԿՄ-ն մի շարք միջոցառումներ է անցկացնելու: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը միջոցառումների ցանկը ներկայացնում է ստորեւ.
9:00-Ծաղկադրում Սպարապետի կիսանդրու մոտ՝ ԵԿՄ վարչության շենքում` ԵԿՄ վարչության անդամների, տարածքային բաժանմունքների, մարզային խորհուրդների ներկայացուցիչների մասնակցությամբ,
9:05-Եռասերունդ երկրապահի պատվիրակության այցելություն Արարատ, Սպարապետի օջախում շնորհավորանք Մեծ մայր Գրետա մայրիկին, ծաղկադրում Սպարապետի կիսանդրու մոտ, շրջայց Սպարապետի տուն-թանգարանում,
11:00-Եռաբլուր պանթեոնում ծաղկադրում Սպարապետի շիրիմին,
12:00-Միջոցառում Ծիծեռնակաբերդում, Մարզահամերգային համալիրի դիմացի հրապարակում. «Պատանի երկրապահ» կառույցի 10.000 սաների երդման արարողություն, ելույթներ, շնորհավորանքի խոսքեր, պատանի երկրապահների ցուցադրական ելույթներ,
13:40-Շարային քայլքով երթ դեպի Մեծ եղեռնի հուշահամալիր,
14:00-«Ծնունդդ շնորհավոր Սպարապետ» միջոցառում՝ ԵԿՄ վարչության շենքում (Արշակունյաց 22):
Մարտի 5-ին ԵԿՄ վարչության ներկայացուցիչները, տեղական կառույցների հետ, կլինեն նաեւ Հայաստանում եւ Արցախում կանգնեցված Սպարապետ Վազգեն Սարգսյանի բոլոր հուշարձանների մոտ։ Նմանատիպ միջոցառումներ կանցկացվեն նաեւ Սփյուռքում: