211652_close_icon

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել

views-count30754 դիտում article-date 11:48 28-02-2015
Այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Վալերի Բաղյանն ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից և տեղափոխվել ոստիկանության կադրերի ռեզերվ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ Համլետ Ղամբարյանը նշանակվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արայիկ Շահնազարյանը ազատվել է ոստիկանության պահպանության վարչության Նոր Նորքի պահպանության բաժնի պետի պաշտոնից և ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է Մասիսի պահպանության բաժնի պետ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր