1573 դիտում
10:13 28-02-2015
Մեր կուսակցությունների մեծ մասում առկա է անձի անվերապահ պաշտամունք. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Անցնող շաբաթն ազդարարվեց Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանի ամբիոնից կրքոտ ելույթով և դրա դեմ ՀԱԿ-ի կատաղի հակաքարոզչությամբ: Այդ գործին խառնվեցին նույնիսկ «Մարտի 1-ի» զոհերի հարազատները:
Փաշինյանի ելույթում եղել են, իմ կարծիքով, թե' ճիշտ և թե' սխալ դրույթներ, բայց մի հարցում պատգամավորն իրավացի է. մեր կուսակցությունների մեծ մասում առկա է անձի անվերապահ պաշտամունք և դրանից բխող յուրահատուկ մի էքզալտացիա, որը ժամանակին հատուկ էր նաև իրեն՝ Նիկոլին:
Այդ հոգեվիճակում գտնվող կուսակցականները կուրորեն արդարացնում են իրենց լիդերների ցանկացած քայլ և հարձակվում են ցանկացած կասկածողի վրա: Ինչպես և պատահում է նախկին զինակիցների դեպքում, հնչում են փոխադարձ կոպիտ մեղադրանքներ, որոնք ճիշտ չէ, որ արդար են: Մասնավորապես, ինձ թվում է՝ սուտ է, որ Փաշինյանը գործում է իշխանության պատվերով, ինչպես նաև սխալ է պատգամավորի այն պնդումը, որ առաջին նախագահի նամակը Սերժ Սարգսյանին խնդրագիր էր:
Բայց եթե մի կողմ թողնենք բանավեճի հուզական դրսևորումները և անդրադառնանք դրա բովանդակությանը («ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորում»), ապա պետք է ասել, որ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներն ամենևին ինստիտուցիոնալ չեն: Որևէ հարցում հաջողության հասնելու համար պետք է համբերություն ՝ դա «ամենաինստիտուցիոնալ» հատկանիշն է, որը կարող է, մասնավորապես, քաղաքական գործչի հաջողության գրավականը լինել: Ոչ ոք ի վիճակի չէ արհեստականորեն հասունացնել ո՛չ իշխանափոխությունը [որը ցանկացած երկրում ընդդիմության ամենագլխավոր նպատակն է], ո՛չ էլ ընդդիմության կայացումը: Չինական իճաստությունն ասում է. «Ապրիր՝ պահպանելով հանգստությունը: Կգա գարունը, ծաղիկներն իրենք կբացվեն»: Հանգիստ, ոչ թե ձեռքերը ծալած»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1651 դիտում
09:43 17-03-2015
Սահմանադրական փոփոխությունների հարցում կուսակցությունների պահվածքի 2 տարբերակ կա. Առավոտ. խմբագրական
1612 դիտում
09:16 20-02-2015
Ի՞նչ է արվում, որպեսզի ընդգծվի անձի նշանակությունն ու խիզախությունը. Առավոտ. խմբագրական
3547 դիտում
13:35 13-02-2020
«Կուսակցությունների մասին» օրենքով վերանայվելու է կուսակցությունների ֆինանսավորման կարգը. Ավինյան
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»