211652_close_icon

Ի՞նչ է արվում, որպեսզի ընդգծվի անձի նշանակությունն ու խիզախությունը. Առավոտ. խմբագրական

views-count1696 դիտում article-date 09:16 20-02-2015
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Ես դեմ եմ որևէ անձի վրա «կոլեկտիվ հարձակումներին»՝ լինի այդ անձը հանրապետության նախագահը, քաղաքական կամ, ասենք, մշակութային որևէ գործիչ: Այդ «կամպանիաների» մեջ ես տեսնում եմ ոչ միայն մեր ոչ վաղ անցյալի հետքերը, այլև ավելի խորը թերություն՝ անհատն այդպիսով «փախչում է» ամբոխի մեջ՝ փորձելով խուսափել իր անձնական պատասխանատվությունից: Կուսակցական («համաժողովրդական») համաժողովներում, խորհուրդների նիստերում, ինչպես նաև հանրահավաքային ելույթներում պարտադիր կա այդ պահը՝ արի ես էլ մի հատ կծեմ, խայթեմ, ընդգծեմ իմ նշանակությունն ու խիզախությունը: Դե, իսկ համացանցը, Ֆեյսբուքը տալիս են «ամբոխային մտածելակերպի» վառ նմուշներ»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր