Ինտելեկտուալ խաղ՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»
Փետրվարի 28-ին՝ ժամը 14.00-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և մոսկովյան Հյուսիս-hարավ քաղաքագիտական կենտրոնը, Գիտակների հայկական ասոցիացիայի և ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Երևանում տեղի ունենալիք Եվրասիական պատմաբանների ակումբի առաջին նստաշրջանի շրջանակներում կանցկացնեն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ:
Այն նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին: Խաղին կմասնակցեն պատմաբաններ, քաղաքագետներ, լրագրողներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Ղրղզստանից: