Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ անհայտ անձը, որ Ստամբուլում սպառնացել էր պայթեցնել ինքն իրեն ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության շենքի մոտ, արդեն վնասազերծվել է:
Ըստ տեղեկությունների՝ մեքենայով անհայտ անձը մոտեցել է ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության շենքին, մոտ գալով ոստիկաններին և ձեռքը տանելով բաճկոնի ներքո՝ սպառնացել է, որ կպայթեցնի ինքն իրեն:
Ոստիկաններին հաջողվել է նրան վնասազերծել: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հոգեպես անհավասարակշռված վիճակում է եղել: