Ուկրաինայի կառավարական շենքը պայթեցնել սպառնացող տղամարդուն ձերբակալել են
Տղամարդը, որը սպառնում էր նռնակով պայթեցնել Ուկրաինայի կառավարության շենքը, ձերբակալվել է: Ինչպես փոխանցում է korrespondent.net-ը, նրան համոզել են հանձնվել:
Վերջինս ներողություն է խնդրել ոստիկաններից: Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ` նրա բերած նռնակը մարտական է եղել:
Միջադեպի պատճառով ոստիկաններն արգելափակել էին կառավարության շենք տանող փողոցները:
Ավելի ուշ հայտնի է դարձել կարգազանցի անունը: Վերջինս հակաահաբեկչական գործողություններին մասնակցած վետերան Վլադիմիր Պրոխնիչն է:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Վլադիմիր Պրոխնիչը դուրս բերվում Ուկրաինայի կառավարության շենքից։