211652_close_icon

Փարիզում հաջողվել է ձերբակալել հյուրանոցը պայթեցնել սպառնացող տղամարդուն

views-count1106 դիտում article-date 12:05 13-04-2015
Փարիզի իրավապահներին հաջողվել է ձերբակալել մի տղամարդու, ով փակվել է մայրաքաղաքի հարավային ծայրամասի հյուրանոցի համարում և սպառնացել է պայթեցնել շենքը։ Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն՝ հղում անելով «Le Figaro»-ին, դեպքը տեղի է ունեցել Օռլեանի դարպասների հրապարակի շրջանում։ Պայթյունով սպառնացողը ոչ մի պահանջ չի ներկայացրել։ Ոստիկանները տղամարդու մոտ զենք կամ պայթուցիկ նյութ չեն հայտնաբերել։ Ամենայն հավանականությամբ, տաղամարդը հոգեպես անհավասարակշիռ վիճակում է։

Նմանատիպ նյութեր