ԱՄՆ-ում խստորեն քննադատել են Բանգլադեշում աթեիստ-բլոգերի սպանությունը
                        ԱՄՆ-ն կոշտ քննադատել է Բանգլադեշում բլոգեր Ավիջիդ Ռոյի սպանությունն աթեիստական հայացքների համար՝ անվանելով այն «ապշեցնող բռնության ակտ»:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտնել է, որ տեղի ունեցածը հարձակում է կրոնական մտածողության և խոսքի ազատության ազնիվ ավանդույթի վրա: 
[url=https://shamshyan.com/hy/article/2015/02/27/44506/]Ինչպես ավելի վաղ հայտնել էինք[/url], երկու օր առաջ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում անհայտ անձինք հարձակվել և սպանել էին բլոգերին: 
Ոստիկանությունից հաղորդվել է նաև,  որ կհետաքննվի տեղական իսլամիստական խմբավորման՝ այդ հանցագործության մեջ ներգրավված լինելու հարցը: 
Դաքքայում հարյուրավոր մարդիկ սպանության դեմ բողոքի ցույցի են դուրս եկել: 
Նշենք, որ բլոգերը երկքաղաքացիություն ուներ՝ Ամերիկայի և Բանգլադեշի: 
Ի դեպ՝ 2 տարի առաջ ևս մեկ բլոգերի՝ Ահմեդ Ռաջիբ Հայդերին սպանել էին կրոնական ծայրահեղականության քննադատության համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

