Նոր նախագիծ` Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ
Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցները հանդես եկան Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Չորս» անունը կրող նախագծով, որը սոցցանցերում կտարածվի #4demand պիտակով:
Այս նախագծի շրջանակներում նկարահանվել են հոլովակներ, որոնց միջոցով ներկայացվում են հայ ժողովրդի 4 սերնդի՝ պատանու, երիտասարդի, հասուն և ծեր մարդու դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության դատապարտման վերաբերյալ: Այդ հոլովակները սիկզբ են տալու մի շարժման, որին միացողները ցանկացած տեսանկարահանող սարքով (տեսախցիկներ, հեռախոսներ և այլն), պետք է նկարահանեն մինչև մեկ րոպե տևողությամբ իրենց պահանջը և այն տարածեն սոցցանցերում, նշումով (tag) առաջարկեն իրենց ընկերներին միանալ ծրագրին՝ նման հոլովակներ ստեղծելով: Ի դեպ՝ հոլովակներ կարող են նկարահանվել նաև այլ լեզուներով ու առաջարկներ ուղարկվել օտարազգի ընկերներին ու ծանոթներին:
Այս մասին տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: