Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան փորձելու է ակտիվացնել իր հարաբերությունները հայկական Սփյուռքի հետ. տեսանյութ
                        «Սփյուռքահայ այս կամ այն խմբից որոշակի համաձայնություն կորզելով` Թուրքիան դա կուռճացնի ու միջազգային հանրությանը կմատուցի իբրև հայկական սփյուռքի տեսակետ». ասել է թուրքագետ Արտակ Շաքարյանը` մեկնաբանելով Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հարաբերությունների ակտիվացումը հայկական Սփյուռքի հետ: 
Պաշտոնական Երևանի հետ երկխոսությունը կանգ է առել չստորագրված արձանագրությունների փուլում. այստեղ շահարկման տեղ չի մնացել. այս պատճառով էլ հիմնական շեշտադրումը, ըստ թուրքագետի, լինելու է Սփյուռքի ուղղությամբ: 
Աղբյուրը` [url=http://www.armeniatv.am/hy/news/45733]Armeniatv.am[/url]
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


