211652_close_icon
views-count1551 դիտում article-date 20:56 17-02-2015

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ՀՊՏՀ-ն կիրականացնի միջոցառումներ

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կանցկացվի միջոցառումների շարք: Այս առիթով ուսանողական խորհրդում ստեղծվել է Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող ժամանակավոր հանձնաժողով, որը զբաղվելու է ինչպես միջոցառումների կազմակերպման և անցկացման, այնպես էլ համազգային միջոցառումներին ՀՊՏՀ-ականների մասնակցության հարցերով: Ուսանողական խորհուրդը նպատակ ունի Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ ուսանողության, երիտասարդության և առհասարակ, հանրության շրջանում բարձրացնել Մեծ եղեռնի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, կոչ անել աշխարհին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նախատեսվում է տարաբնույթ միջոցառումների շարք, որտեղ ընդգրկված կլինեն և' ուսանողներ, և' հատուկ հյուրեր, օրինակ՝ հայոց պատմության, ցեղասպանագիտության մասնագետներ: Միջոցառումները կայանալու են ինչպես մեր բուհում, այնպես էլ՝ բուհից դուրս: Մեկնարկը նախատեսվում է մարտին, ամփոփումը՝ մինչև ապրիլի 24-ը, հայտնում է ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նմանատիպ նյութեր