211652_close_icon
views-count1520 դիտում article-date 18:19 26-02-2015

Խանութից գումար և ապրանքներ գողացողին ձերբակալեցին

Օրերս ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ էր ստացվել մի խանութից 25.000 դրամ և 750.000 դրամի մթերային ապրանքներ գողանալու մասին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նշված գողությունը կատարելու կասկածանքով, Ավանի Նարեկացի թաղամասի իր տնից բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Դավիթ Դ.-ն: Նրա տանը կատարված խուզարկությամբ գողոնի մի մասը հայտնաբերվել է: Դավիթ Դ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր