211652_close_icon
views-count1318 դիտում article-date 20:32 29-08-2014

7.000 դոլար արժողության ապրանքներ գողացողին ձերբակալեցին

Օգոստոսի 26-ին մի քաղաքացի ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր տվել, որ 1991 թ. ծնված Հովհաննես Հ.-ն Եղվարդ քաղաքի Շիրազի 6-րդ փողոցում գտնվող իր տնից գողացել է կենցաղային իրեր և հագուստ` պատճառելով 7.000 ԱՄՆ դոլարին համարժեք 2.870.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 75-րդ կմ-ից, իր վարած «ԶԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Սիրեկան Մ.-ն և ուղևոր Հովհաննես Հ.-ն: Վերջինիս մոտ հայտնաբերվել է գողացված «Նեթ-բուք» համակարգիչը: Հովհաննես Հ.-ն ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր