ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է անհապաղ ազատ արձակել ԻՊ-ի կողմից առևանգված ասորիներին
                        ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել մի քանի տասնյակ քրիստոնյա-ասորիներին, որոնց առևանգել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները: Այս մասին հայտնել  է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: 
Նա նշել է, որ տեղյակ են այդ առևանգման մասին. Գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ, առանց նախապայմանների ազատ արձակել նրանց, ինչպես նաև Սիրիայում ազատել այն մարդկանց, ում պահում են իրենց կամքին հակառակ: 
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԻՊ-ի զինյալները Սիրիայի հյուսիս-արևելքում առևանգել էին 90 քրիստոնյա-ասորիների:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

