ՄԱԿ-ը պահանջել է անհապաղ ազատ արձակել Եմենի նախագահին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով կոչ է արվում Եմենում իշխանությունը զավթած «Խութի» շիա ապստամբներին բանակցությունների սեղանի շուրջ նստել, հաղորդել է BBCն:
Բանաձևը չի ենթադրում պարտավորությունների ռազմական պարտադրում, որը պնդում էին Պարսից ծովածոցի մի քանի պետություններ: Այն պահանջում է Եմենի նախագահ Աբդրաբու Մանսուր Խադիին անհապաղ ազատ արձակել տնային կալանքից:
Եմենի մայրաքաղաք Սանան ապստամբների վերահսկողության տակ անցավ այս տարվա հունվարին, ինչից հետո շատ պետություններ դադարեցրին իրենց դեսպանատների գործունեությունը Սանայում: