211652_close_icon
views-count1950 դիտում article-date 23:19 25-02-2015

Օգնության են հասել փրկարարները

Փետրվարի 25-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում Ջիպ մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն (Շենկանի-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 1-ին կմ) արգելափակումից դուրս են բերել Ջիպ մակնիշի АТ561E40 պետհամարանիշի (վարորդ Ա. Չ.) ավտոմեքենան, սակայն ճանապարհի մի որոշ հատված անցնելուց հետո ավտոմեքենան կրկին արգելափակվել է. դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Կապ է հաստատվել «Արագածի» ՃՇՇ պետի հետ, ով հավաստիացրեց, որ կտրամադրի համապատասխան տեխնիկա ճանապարհահատվածի մաքրման համար: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նմանատիպ նյութեր