3690 դիտում
11:56 12-06-2020
Իրանի հետ որոշ ապրանքների արտահանման և ներմուծման սահմանափակումներում փոփոխություններ են կատարվել. Պարետի որոշումը
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի [url=https://www.gov.am/files/docs/4109.pdf]որոշմամբ[/url]՝ փոփոխություններ են կատարվել Իրանի հետ որոշ ապրանքների արտահանման և ներմուծման սահմանափակումներում։ Ուժը կորցրած են ճանաչվել ապրիլի 3-ի [url=https://www.gov.am/files/docs/4003.pdf]որոշման [/url]2-րդ և 3-րդ կետերը։
Այդ կետերը սահմանում են․
«․․․2․ Ընդունել ի գիտություն Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները»։
«․․․3. Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հետևյալ եղանակներով.
ա) փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մաքսային հսկողության տարածքում,
բ) փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի գրավոր համաձայնությամբ, իսկ տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքով և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն համակարգվում և հսկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները»։
Նմանատիպ նյութեր
1442 դիտում
18:22 25-02-2015
Պարզեցվել է ենթաակցիզային ապրանքների արտահանման եւ ներմուծման գործընթացը
4790 դիտում
14:04 15-06-2017
Երկակի նշանակության ապրանքների արտահանման և ներմուծման համար հստակ պայմաններ պետք է ստեղծել. վարչապետ
994 դիտում
13:14 06-06-2024
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Այս բաժնից
1348 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
760 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին