ՌԴ-ի և ԵՄ-ի միջև ստեղծված փորձություններն արհեստական են. Ս. Լավրով
Այսօր Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ֆրանսիայի Սենատի խոսնակ ժերար Լարշեյի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանի և Եվրամիության միջև եղած փորձությունները արհեստականորեն են ստեղծվել:
Նա նաև նշել է, որ հարաբերությունները լուրջ փորձությունների են ենթարկվում, որոնք արհեստական կերպով են առաջացել:
Նա նաև հավելել է, որ դա չի նպաստում արտաքին քաղաքականության ոլորտում գործակցությանը, չնայած որ սպառնալիքները չեն նվազում: