1419 դիտում
23:06 24-02-2015
Սահմանամերձ համայնքների երիտասարդները փոքրիկ արտադրություններ կհիմնեն
Նախօրեին տեղի ունեցավ Տավուշի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը, որը վարում էին մարզպետի խորհրդական Կարեն Իսկանդարյանը և օգնական Գևորգ Ազատյանը:
Նիստի սկզբում Կարեն Իսկանդարյանը տեղեկատվություն ներկայացրեց տարբեր վարկային ծրագրերի վերաբերյալ, որոնք հնարավորություն կտան սահմանամերձ համայնքների երիտասարդներին հիմնել փոքրիկ արտադրություններ, այդպիսով լուծելով նաև զբաղվածության խնդիր: Բերդ, Բերդավան, Կողբ, Այրում, Գանձաքար համայնքներից երիտասարդները հարցեր էին բարձրացրել, որոնք վերաբերում էին երիտասարդ ընտանիքներին տրվող հիպոտեքային վարկերի պայմաններին, զորակոչիկներին հետազոտման համար մայրաքաղաք մեկնելու նպատակով տրվող գումարներին, համայնքներում երիտասարդության համար սպորտով զբաղվելու, մշակութային միջոցառումներ անցկացնելու համար համապատասխան կենտրոններ ստեղծելուն և այլն:
Հարցերը մանրամասն քննարկելուց հետո, որոշվեց համապատասխան առաջարկներով դիմել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, անհրաժեշտության դեպքում մարզպետի միջնորդությամբ՝ նաև ՀՀ կառավարությանը:
Նմանատիպ նյութեր
885 դիտում
18:00 16-01-2023
Զինվորի տան տղաներից 4–ը ևս սեփական բիզնեսը կհիմնեն. նրանց բիզնես դրամաշնորհի առաջին մասն արդեն փոխանցված է
1279 դիտում
12:57 29-08-2024
«Հրազդան» մարզահամալիրը մասնավորեցվեց. տարածքում «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիա կհիմնեն
Այս բաժնից
1390 դիտում
10:15 05-01-2025
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է՝ ինչում է մեղադրվում ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը
931 դիտում
09:57 05-01-2025
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց
1240 դիտում
21:22 04-01-2025
Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները