843 դիտում
18:00 16-01-2023
Զինվորի տան տղաներից 4–ը ևս սեփական բիզնեսը կհիմնեն. նրանց բիզնես դրամաշնորհի առաջին մասն արդեն փոխանցված է
Զինվորի տան ևս 4 տղաներ սեփական բիզնեսը կհիմնեն, նրանց բիզնես դրամաշնորհի առաջին մասն արդեն փոխանցված է: Այս մասին տեղեկանում ենք Զինվորի տան վերականգնողական կենտրոնից։
«Նարեկ Միրաքյանը Սյունիքի մարզում ըմպելիքի և ջրերի արտադրամաս կհիմնի, Հայաստան Մինասյանը՝ Գեղարքունիքի մարզում՝ պոնչիկանոց, Գոռ Սահակյանի բիզնես նախագիծը Շիրակում կահույքի արտադրամասի ստեղծումն է, Թեմուր Մաղսուդյանը մասնակի կնորոգի Ավան Առինջում գտնվող էկո հյուրատունը»,– տեղեկացնում են կենտրոնից։
Նշենք, որ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած 38 երիտասարդներ արդեն իրենց բիզնեսն ունեն: Նրանցից 10-ը բիզնես են հիմնել 2022թ.-ին:
Զինվորի տունն այս ծրագիրն իրականացնում է «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ և ֆինանսավորմամբ: Ի դեպ, նշված 4 տղաների բիզնես ծրագրերի իրականացմանը միացել է նաև «Դալմա Գարդեն մոլը»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1143 դիտում
15:28 24-05-2022
Զինվորի տան տղաներից 7-ը հերթական ուսումնական ծրագրով հունիսից հաշվապահություն կսովորի
Այս բաժնից
622 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին