ՀՀ Ազգային ժողովում այսօր` փետրվարի 24-ին տեղի է ունեցել ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, իսկ քարտուղար՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ ԱԺ պատգամավոր Դավիթ Քոչարյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն երեկվանից բոյկոտել է նիստը եւ այսօր էլ չի ներկայացել նիստին: